Դեկտեմբերի 10-ին և11-ին համալիր չգնալ անձնական մեքենաներով. ի՞նչ այլընտրանք է առաջարկում քաղաքապետարանը

 Երևանի քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հանդիսատեսին հորդորում է Մարզահամերգային համալիր գնալ ավտոբուսներով։ 


«Խնդրում ենք դեկտեմբերի 10-ին և11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ»,– ասված է հաղորդագրությունում: 


Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի10-ին և11-ին, ժամը14:30-17:10-ը ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։ 
Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի կայարան) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից: 


Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մեծ հանդիսավորությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը, որով ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։ Միջոցառումն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ։

Քաղաքականություն