ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա էլ հո չենք կարող կասկածի տակ դնել». պատգամավորը կիսվել է մեկ այլ փոքրիկի հուզիչ տեսանյութով

 ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. 

 

«Երեկ նաև իմ կողմից տարածված 10 տարեկան Արամի նամակի մասին: Այսօր համացանցում հերքում է տարածվել առ այն, որ նման ընտանիք Ջերմուկում չի բնակվում: Նամակի մեջ նման տեղեկատվություն չկա էլ, ուստի չի կարող այդ փաստի հերքումը կասկածի տակ դնել նամակի իսկությունը:
Նամակի սկզբնաղբյուրը ես չեմ, այն իմ տարածելուց առաջ տարածել են բազմաթիվ օգտատերեր: Նամակի իսկությանը կասկածելու առիթ ես չունեմ նաև այն պատճառով, որ անձնապես եմ լսել ինչպես են զոհվածների ընտանիքների երեխաները որպես նվեր իրենց հայրերին ուզում:
Սա է մեր իրականությունը: Ես հասկանում եմ դրանից ամեն կերպ խուսափելու մարդկային ցանկությունը, բայց իրականությանը կարող ենք հաղթել միայն դրան բաց աչքերով նայելու դեպքում»:
 

Պատգամավորը կիսվել է մեկ այլ փոքրիկի հույզերով ու կից գրել` այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել»:

 

Հարկ է նշել նաև, որ 10 տարեկան Արամի վերաբերյալ որևէ տեղեկություն դեռ հայտնի չէ:

 

Քաղաքականություն