«Վիվասելը» «Հայկական ժամանակից» դատարանով է 25 հազար դրամ պարտքը ստացել․ Hraparak

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԻ՝ գումարի բռնագանձման պահնաջով։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ընտանքին պատկանող «Հայկական ժամանակն» է։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։ 

 

Ըստ հայցադիմումի՝ «Հայկական ժամանակը» «Վիվասելից» SIM քարտ է վերցրել, սակայն պարտավարությունները պատշաճ չի կատարել, հետևաբար ընկերությունը ՀԺ-ից պահանջել է 25 հազար դրամ։

 

Դատարանը սեպտեմբերի 28-ի վճռով բավարարել է «Վիվասելի» հայցը, ՀԺ-ից հօգուտ «Վիվասելին» բռնագանձել է 25 հազար դրամ, և 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

 

 

Քաղաքականություն