«Ադրբեջանը 2 տարուց ավելի ապօրինի գերի է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին». ԱՄՆ կոնգրեսական

 «Ադրբեջանը 2 տարուց ավելի ապօրինի գերի է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին։ Ալիևի ռեժիմը նրան ենթարկել է անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկեն պաշտպանելու նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը»,- այս մասին գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վիգենը 95 կգ էր, դարձել է 45 կգ․ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։

Քաղաքականություն