Առաջարկել ենք, որ ավելացնեն ռուս խաղաղապահների թվաքանակը. Դավիթ Բաբայան

Փաստ է, որ սկսել է Արցախի տոտալ շրջափակումը, կվերածվի դա լայնածավալ գործողության, թե ոչ՝ կախված է միջազգային հանրության արձագանքից, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

 

«Եթե արձագանք չլինի, անտարբերություն լինի, իհարկե, սա կարող է բերել նորանոր զարգացումների։ Անպատժելիությունը խթանում է ագրեսիան», - ասաց ԱԳ նախարարը։

 

Նա նշեց, թե առաջարկել են, որպեսզի ավելացնեն խաղաղապահների թվաքանակը.

«1980 հոգի՝ շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայված, քիչ թիվ է։ Ադրբեջանական այս ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 1-2 խաղաղապահ զինվոր։ Բացի այդ, մենք առաջարկել ենք, որպեսզի ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ, դա հնարավորություն կտար կանխելու նման սադրանքները», -ասաց Դավիթ Բաբայանը։

Քաղաքականություն