ԵՄ երկրները չեն կարողանում համաձայնեցնել գազի գնի առաստաղը. Հունգարիայի ԱԳՆ

Բրյուսելում ԵՄ երկրների էներգետիկայի նախարարների խորհրդում չի հաջողվել համաձայնեցնել գազի գների առաստաղը, քննարկումները շարունակվում են: Այս մասին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
 

«Էներգետիկ խորհրդում մեծ բանավեճ է, լիագումար նիստում համաձայնության հասնել չի հաջողվել, շարունակությունն ընթանում է երկկողմ ձևաչափով։ Նախագահում է Չեխիայի արդյունաբերության նախարար Յոզեֆ Սիկելան, նրան նույնպես կարող եմ ասել, որ գազի գնի առաստաղ սահմանելը վատ գաղափար է», - գրել է Սիյարտոն՝ բանակցություններից Սիկելայի հետ լուսանկար հրապարակելով։
 

Նա նշել է, որ Բրյուսելը «վատ է լուծում» Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը, եթե գազի գնի առաստաղի պես վատ գաղափարներ է առաջարկում։

 

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ից։ 

Քաղաքականություն