Էքզիստենցիալ վտանգի առջև կանգնած Արցախի ժողովրդի համար միջազգային հանրության հրատապ արձագանքը պարտադիր է. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին: 

 

«Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ավելի քան 120.000 երեխա, տարեց, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական նշանակություն ունեցող մուտքից Հայաստան և արտաքին աշխարհ։ Հերթական մարտահրավերի 2-րդ օրն էքզիստենցիալ վտանգի առջև կանգնած Արցախի ժողովրդի համար միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,-գրել է նա:

Քաղաքականություն