Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ. աշխարհը կրկին լո՞ւռ կմնա. Ալեն Սիմոնյան

Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել էն իր թվիթերյան էջում` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: ԱԺ նախագահը, մասնավորապես, գրել է.

 

«Քաղաքացիական հագուստով եւ սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... »:

Քաղաքականություն