ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կոչով դիմում եմ համայն հայությանը․ Արցախի նախագահ

Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Հարգելի՛ հայրենակիցներ 
Այսօր մասնակցել եմ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին: 
Ներկայացրել եմ ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու: 

Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։ 
Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում»: 

 

Քաղաքականություն