ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Բաբայանը և մի քանի պաշտոնյաներ չեն կարողացել վերադառնալ Արցախ

 Ադրբեջանցիներն արդեն ավելի քան 24 ժամ փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այս թեմայով Երևանում ասուլիս են անցկացնում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու Արցախի Ներքին գործերի նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

 

Իր ներածական խոսքում Բաբայանը նշեց, որ նրանք մնացել են Հայաստանում, չեն կարողացել վերադառնալ, քանի որ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո վերադառնալիս ճանապարհն արդեն փակ էր: Պաշտոնյաները մեկ օր Գորիսում են մնացել: Ասուլիսի մասնակից մյուս պաշտոնյաներն էլ չեն կարողացել վերադառնալ: Նրանք երեկ հրավիրված են եղել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու, որից հետո վերադառնալ այլևս հնարավոր չի եղել: Ճանապարհը փակ էր:

 

Արտգործնախարարը կոչ արեց միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյաց և մարդատյաց ցեղասպան գործունեությունն ու անել հնարավոր ամեն բան, որ ճանապարհը բացվի:

 

 

Քաղաքականություն