Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը` Լաչինի միջանցքի վերաբերյալ

 «Ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել մեր տարածքներում բնակվող հայազգի բնակիչների հումանիտար կարիքները»։ Ահա այսպիսիւ հայտարարություն է արել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվականները:

 

Հիշեցնենք, որ արդեն 48 ժամ է ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բնապահպանները» հանդիպում են պահանջել Վոլկովի հետ։ Նշվում է, թե նրանց ակցիան՝ ընդդեմ հանքավայրերի ապօրինի շահագործման։ Փաստ է, որ Ադրբեջանի նման բռնատիրական երկրում հնարավոր չէ նման ակցիաներ կազմակերպել առանց իշխանությունների հովանավորչության և սա հերթական սադրանքն է Բաքվի կողմից։ 

 

Արցախում հասունանում է հումանիտար ճգնաժամ: Մարդիկ չեն կարուղանում Հայաստանից Արցախ գնալ և հակառակը: Անհնարին է դարձել շտապ բուժօգնություն տրամադրելու համար Արցախի հիվանդանոցներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի հոսպիտալներ:

Քաղաքականություն