Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գրառմամբ, կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ապագայի ճանապարհը բանակցությունների միջոցով է»։

 

Հիշեցնենք՝ Փրայսն ասել էր, որ Լաչինի միջանցքը փակելն ունի ծանր հումանիտար հետևանքներ և հետ է մղում խաղաղության գործընթացը:

Քաղաքականություն