Անհրաժեշտ է, որ Հայաստանն էլ անկեղծ քայլ անի. Չավուշօղլու

Թուրքմենստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։

 

«Մենք վստահությունը մեծացնող քայլերի համար ժեստեր ենք արել։ Բայց անհրաժեշտ է, որ բոլորը քայլ անեն։ Անհրաժեշտ է, որ Հայաստանն էլ անկեղծ քայլ անի։ Մեր անկեղծ մոտեցմանը նրանք ևս պետք է անկեղծ պատասխանեն, և մենք՝ որպես Ադրբեջան ու Թուրքիա, կպատասխանենք այդ անկեղծությանը։

Էական չէ, թե ով ուր է նայում, Արևելք, թե Արևմուտք։ Կարիք չկա ուրիշներից օգնություն հուսալու։ Մենք՝ որպես Հարավային Կովկասի երկրներ, պիտի քայլեր անենք մեր խաղաղության և կայունության համար։ Հիմքը սա է։ Հակառակ դեպքում այստեղ որևէ մեկից որևէ մեկին, դրսից՝ թե՛ Արևելքից, թե՛ Արևմուտքից, օգուտ կամ շահ չկա»։

 

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ իրենք բնական դաշնակիցներ են, բայց Շուշիի հռչակագրով արդեն պաշտոնապես են դարձել դաշնակիցներ։

 

«Հետևաբար խիստ բնական է, որ երկու դաշնակից երկիր զորավարժություն են անում, համագործակցում են, համատեղ կրթական ծրագրեր անցկացնում։ Դա որևէ երկրին, որևէ կողմին ուղղված սպառնալիք չէ»։

Քաղաքականություն