Փալոնը` Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների գործողությունների մասին

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողությունները դատապարտելի են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

 

«Ադրբեջանի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դատապարտելի են: Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումն ադրբեջանցիների կողմից հսկայական վտանգ է ներկայացնում խոցելի բնակչության համար», - գրել է Փալոնը։

 

Ֆրենկ Փալոնն իր գրառմանը կից ներկայացրել է նաև ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները:

 

Քաղաքականություն