Փարիզում ներկայացրի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը. Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխախագահ  Ռուբեն Ռուբինյանը Փարիզում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը:  Այս մասին  նա հայտնել է իր ֆեյսբուքյան  էջում:

 

«Փարիզում հանդիպեցի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,- գրել է նա։

Քաղաքականություն