ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր ներկայացրած հայտարարությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար». ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը

 Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։

ՔՊ-ն առաջարկում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասով հայտարարություն ընդունել։

Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ՔՊ-ն մերժել է ընդդիմության ներկայացրած նախագիծը։

«Այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին, այլև օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին», - ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հայտարարեց, որ իրավիճակը բավական բարդ է ու Արցախում ստեղծված իրավիճակը միայն հումանիտար աղետի հարց չէ։

 

«Ձեր ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին», - ասաց Աբրահամյանը։

Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։

Քաղաքականություն