ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող ՌԴ դեսպանը վեր կենա ու գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակ լինում. ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանին կոչ է անում գնալ Լաչին։

 

«Եթե Ռուսաստանը չի կարողանում, պիտի խնդրի մյուսներին», - ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց նա։

 

Խաչատրյանը նշեց, թե իր համար անհասկանալի է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի պահվածքը։

 

«Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում», - ասաց ՔՊ-ականը։

 

Նա ասաց, թե Ռուսաստանին պետք է ոչ թե կոչ անել, այլ պահանջել, որ կատարի պարտականությունները, իսկ արևմտյան գործընկերներին պետք է ոչ թե կոչ անել, այլ՝ խնդրել։

 

Նշենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

 

ՔՊ-ն առաջարկում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասով հայտարարություն ընդունել։

Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։

Քաղաքականություն