«Կմեկնեմ Հայաստան՝ վերահաստատելու Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը». Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Այս Սուրբ Ծննդյան օրերին իմ մտքերն ուղղված են դեպի բոլոր հայերը, ում հույսի և խաղաղության մաղթանքներս եմ հղում: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:

 

«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ վերահաստատելու Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը»,-գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:

 

Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

 

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

Քաղաքականություն