Մեծ Բրիտանիայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել BBC-ի գրասենյակի մոտ

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում BBC-ի կենտրոնակայանի և գրասենյակի մոտ՝ պահանջելով ճշմարտությունն ասել արգելափակված Արցախի մասին և դադարեցնել ադրբեջանական ահաբեկչությանն աջակցելը: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբից։

 

Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Քաղաքականություն