Գարեթ Բեյլն ավարտեց կարիերան

Ուելսի հավաքականի և «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն ավարտեց կարիերան։ 

Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում։ 

«Շնորհակալություն իմ բոլոր նախկին ակումբներին։ Կյանքիս հաջորդ փուլի ժամանակն է»,- գրել է Բեյլը։ 

Իր կարիերայի ընթացքում Բեյլը հանդես է եկել «Սաութհեմփթոնում», «Տոտենհեմում», «Ռեալում» և «Լոս Անջելեսում»։

Քաղաքականություն