Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը սուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Radar Armenia-ն: 

 

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից տարածված հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2024թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը և նրան է նվիրել Թուքիայի ազգային հավաքականի մարզահագուստ։

Մուրադ Աքսուն ու ֆեդերացիայի կառավարման և գործադիր խորհրդի անդամ Ալի Դյուշմեզը  Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել են պատրիարքին և հայ համայնքին: 

Քաղաքականություն