Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Մյունխեն. նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում

 Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին։

Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Համաժողովը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։

 

Ադրբեջանական լրատվամիջոցների հայտնում են, որ նույն համաժողովին է մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք` Փաշինյանը 2020 թվականի փետրվարին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը և հանդիպում անցկացրել Ալիևի հետ։ 

 

Аuroranews.am-ը փորձեց կապ հաստատել Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ, հասկանալու, թե արդյոք նախատեսվում է նման մի հանդիպում էլ այս անգամ, սակայն երկու գերատեսչություններ կատարած մեր զանգերն էլ անպատասխան մնացին:

Քաղաքականություն

Պատահարներ