Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել Արմեն Գրիգորյանի հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «Ադրբեջանի ներքին գործերին անընդունելի միջամտության» մեջ` մեկնաբանելով Արցախում հայերի անվտանգության մասին Գրիգորյանի հայտարարությունը։

 

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այն խոսքերին, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծում դրույթ է ներառվել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը քննարկելու միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է` կրկին խեղաթյուրելով իրականությունը։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս` նշելով, թե Ղարաբաղում բնակվող «հայկական ծագումով բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն»։

Քաղաքականություն

Պատահարներ