Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մարտի 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Քամին կլինի հարավային՝ 4-6 մ/վ արագությամբ։

 

«Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20 մ/վ»,–զգուշացնում են գերատեսչությունից։

 

Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում այսօր և վաղը, մարտի 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:

 

Մարտի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Քաղաքականություն