ԱՄՆ ՊՆ նախարարը Իսրայելում է. նա դուրս չի գալիս օդանավակայանից ցույցերի պատճառով

 ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնել է Իսրայել։ Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, Օսթինը վայրէջք է կատարել «Բեն-Գուրիոն» օդանավակայանում։ 
 

Ըստ Haaretz պարբերականի՝ Լլոյդ Օսթինը դուրս չի գա օդանավակայանից Թել Ավիվում շարունակվող ցույցերի պատճառով, իսկ հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հենց օդանավակայանում։ 

Ցուցարարների ամբոխը, որը բողոքում է Նեթանյահուի կառավարության դատական բարեփոխման դեմ, փակել է Թել Ավիվի օդանավակայան տանող խճուղիների մուտքերը։ Նեթանյահուն այսօր պետք է թռչի Հռոմ։ Ոստիկանությունը պատրաստվում է ջրնետ մեքենաներով ցրել հավաքվածներին։

Քաղաքականություն

Պատահարներ