Լուկաշենկոյի նոր օրենքով Բելառուսում պետական դավաճաններին կսպառնա մահապատիժ

. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քրեական պատասխանատվության հարցերով ՔՕ–ի փոփոխման մասին օրենք է ստորագրել։ Այս մասին հայտնում է «Пул первого» թելեգրամյան ալիքը։
 

«Փաստաթղթի հիմնական նպատակը ծայրահեղական (ահաբեկչական) և հակապետական ուղղվածության հանցագործություններին ուղղված հակազդման ուժեղացումն է։ Միևնույն ժամանակ պաշտոնատար անձի կամ զինծառայողի կողմից պետությանը դավաճանելու համար առավելագույն պատժի` մահապատժի կիրառման հնարավորություն է նախատեսվում», – նշվում է հաղորդագրության մեջ։
 

Քրեական պատասխանատվություն է մտցվում ահաբեկչություն քարոզելու, զինված ուժերը վարկաբեկելու եւ պետական գաղտնիքի պաշտպանության պահանջները խախտելու համար։

 

Բացի դա, երեքից տասը օր ավելացվում է պետական դավաճանության, պետական իշխանությունը զավթելու նպատակով դավադրության կամ այլ գործողություններ կատարելու մեջ կասկածվող անձանց կալանքի ժամկետը։

Քաղաքականություն

Պատահարներ