ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկը սկսված է

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկը սկսված է. մնաց 30 օր:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են եղել արարողությանը: 

 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:

Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ:  Լրագրողի այն հարցին ` ադրբեջանը մասկանցելո՞ւ է մրցաշարին  Կարեն Գիլոյանը պատասխանել է, որ 6 մարզիկի մասնակցության հայտ կա: Զուգահեռ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ ադրբեջանցի մարզիկները ցանկանում են գալ Հայաստան: 

 

Փոքրիկ զավեշտալի դեպք են ֆիքսել տեսխցիկները. Հյուսիսային պողոտայում  շնիկին այդքան էլ դուր չի եկել ծանրամարտի առաջնության խորհրդանշանը։ Ոստիկանները ստիպված են եղել  հեռացնել շանը տարածքից։ Այս մասին հայտնում էլ Sputnik Արմենիան:

Քաղաքականություն

Պատահարներ