«Ռուսաստանից անհիմն ներկայացվող պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են»․ Արսենյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ կարծում է, որ ՌԴ–ից Հայաստանի իշխանությունների հասցեին դժգոհություն է հնչում, քանի որ հայկական կողմը սկսել է պաշտպանել իր ազգային շահերը երկկողմ հարաբերություններում և մերժել անհիմն պահանջները: 

 

«Մենք չենք Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն խզել կամ փչացրել, մենք չենք պայմանագիր առ ոչինչ արել կամ չեղարկել, պարզապես մեզ անհիմն ներկայացվող պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են»,– ասաց Արսենյանը։

 

Պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց աջակցել այս մոդելին, որպեսզի այն պահպանվի նաև հետագայում, անգամ իշխանափոխության դեպքում։

 

«Մենք հավերժ իշխանություն չենք, մի օր իշխանությունը կփոխվի, սակայն այս մոդելը, երբ երկկողմանի խոսակցության ժամանակ հաշվի կառնվեն միմյանց շահերը, կմնա»,– ասաց Արսենյանը։

Քաղաքականություն