ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտբոլային անձնակազմի ադրբեջանցի անդամները փորձել են պատռել Արցախի դրոշը

Համացանցում հայտնվել է այն տեսանյութը, որտեղ ֆուտբոլային անձնակազմի ադրբեջանցի անդամները փորձել են երիտասարդների ձեռքից խլել և պատռել Արցախի դրոշը:  Այնուհետև միմյանց հնչեցրել են հայհոյանքներ: 

 

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Շվեդիա-Ադրբեջան խաղում տանտերերի երկրպագուների տրիբունայում պաստառ է ցուցադրվել՝ իր աջակցություն Արցախի:

 

Երկրպագուները պարզել են «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները:

 

Ադրբեջանի ընտրանին այդ խաղում 0-5 հաշվով պարտություն է կրել:

 

Քաղաքականություն