ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգ. Երևանում տուն է այրվում

Auroranews-ը ահազանգ էր ստացել, որ Նաիրի Զարյան փողոցում տուն է այրվում: Մեր թղթակիցները ժամանեցին դեպքի վայր` հասկանալու` ինչ է կատարվում նշված հասցեում: Ականատեսները պատմեցին, որ գրեթե մեկ տարի է այդ տանը ոչ ոք չի ապրում: 

 

Նրանք կասկածներ հայտեցին, որ ոչ բնակելի տունը այրել են կամ երեխաները, կամ մուրացկանները: Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ էլեկտրականությունը հրդեհի պատճառ դարձած լինի, նրանք ասացին, որ տունն ամբողջովին հոսանքազրկված է եղել: Բարեբախտաբար, հրդեհի պատճառով տուժածներ չկան:

 

Նշենք, որ դեպքի վայր էին ժամանել հրշեջ ծառայության 2 մեքենա, շտապօգնության և ոստիկանության մեքենաներ: 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ