Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բերձորից տեղահանված և Մալիշկայում հաստատված 47-ամյա կինը անձրևանոցը նետել է Վայոց Ձորի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի վրա։
 

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ հարուցված է քրեական վարույթ, և կինը ձերբակալվել է։
 

168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է, որ կապ է հաստատել հանրային պաշտպանի հետ. գործն իրենց ուշադրության կենտրոնում է։ Նրա փոխանցմամբ` կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջինս այժմ ազատության մեջ է։

Քաղաքականություն

Պատահարներ