Փորձում են համոզել գերիների հարազատներին. իրավիճակը` Գյումրի-Բավրա ճանապարհին

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը այս պահին փորձում են համոզել գերիների հարազատներին բացել ճանապարհը։ Տեղեկությունը Շիրակի մարզից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

 

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի ռազմագերիների հարազատները վաղ առավոտից փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը։ Այս մասին հայտարարություն էր տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը: Նշվում էր, որ ծնողները պահանջում են, որ Բաքվի բանտերում գտնվող իրենց որդիները օր առաջ վերադառնան հայրենիք։

Քաղաքականություն

Պատահարներ