Արթուր Սահակյանը Գյումրիից էր․ խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները։

Նրանցից մեկը՝ Արթուր Սահակյանը (ծնվ. 1999թ.), Գյումրիից է, համացանցում նրա մտերիմները կիսվել են լուսանկարներով՝ ողբալով կատարվածից։ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ, ցավակցելով ընտանիքին, նշել է, որ այսօրվա մարտիրոսացած տղաներից մեկը գյումրեցի էր, նորավարտ սպա, «Սովխոզ» թաղամասից։ 

Ինչպես նշում են նրան ճանաչողները՝ Արթուրը խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ էր։
 

Նշենք, որ Տեղ գյուղի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ