Կասկած կա, որ տղաները մինչև հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել. Նորայր Նորիկյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

 

 «Փաստաբան Նորայր Նորիկյանը շարունակում է կասկածի տակ դնել Գեղարքունիքի Ազատ գյուղում զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած զինծառայողների դեպքի քննության պաշտոնական վարկածը: Փաստաբանի խոսքով.

— Հիմնավոր կասկած կա, որ տղաները մինչեւ հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել:

 

Շատ կարեւոր փորձաքննության պատասխանի ենք սպասում, այս պահին չկան հուզող մի շարք հարցերի պատասխանները, բայց կան անխոցելի ապացույցներ: Մի բան միայն կարող եմ ասել այս պահին. ով ուզում է լինի, ինչ ուզում է կրի, գլխով պատասխան է տալու 15 տղաների մահվան համար: Այլ տարբերակ չի կարող լինել, գնալու ենք մինչեւ վերջ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։ 

Քաղաքականություն

Պատահարներ