ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունից:

 

Այս պահին տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

 

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի այցը տարածաշրջանային է։ Մինչ Հայաստան գալը, նա այցելել էր Ադրբեջան։ Բույարի այցը մեր երկիր երկօրյա է` ապրիլի 12-13–ը։

 

Այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Քաղաքականություն

Պատահարներ