Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնшկ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։


«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։


Մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։


Ավելի վաղ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել էր, որ Կիրանցի հատվածում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ (4 կին, 1 տղամարդ) և 2 ոստիկաններ: 

Հետազոտություններից հետո բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից․ 


Քաղաքականություն

Պատահարներ