Դպրոցի տնօրենի հրամանով Արև Վրացյանն ազատվել է աշխատանքից

Մասիսի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու դեմ բողոքել են ծնողները, ըստ նրանց հայտարարությունների Արև Վրացյանը կոպտել է աշակերտներին, արցախցի երեխաների հանդեպ կոպիտ վերաբերմունք դրսևորել, անհամերաշխության մթնոլորտ ստեղծել դպրոցում։ 


Auroranews-ը կապ է հաստատել Արարատի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի հետ, որն ասել է դպրոցի տնօրենի հրամանով Արև Վրացյանն ազատվել է աշխատանքից:


Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը հաստատել է տեղեկությունը։ Վրացյանն այլևս իրենց աշխատակիցը չէ։


«Կարծում եմ՝ մենք կշարունակենք մեր գործունեությունն այսուհետ առանց միջադեպերի»,- ասել է դպրոցի տնօրենը։

Քաղաքականություն

Պատահարներ