Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա այցի շրջանակում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ: Այս մասին տեղեկացրել են խորհրդարանի խոսնակի մամուլի ծառայությունից: 

 

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:

 

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին ներկա կլինեն անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները։ Կայանալու է նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ:

 

Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։

Քաղաքականություն

Պատահարներ