«Միայն այդ դեպքում զիջումներ կարվեն». Ալիևը կրկին սպառնացել է

Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով, այսինքն՝ արդար։ Խաղաղության պայմանագիրը պետք է ձեռք բերվի միջազգային պայմանների հիման վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի, Հայաստանի զինված կազմավորումները պետք է լքեն Ղարաբաղը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները:

 

«Ես այդ պայմանները բարձրաձայնում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում։ Թող բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք և միշտ այստեղ կլինենք: Թող իմանան, որ հայկական գյուղերն այստեղից երևում են։ Թող չմոռանան այդ մասին», - նշել Է Ադրբեջանի ագրեսոր նախագահը։

 

Ադրբեջանի նախագահը նաև նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ղարաբաղի պաշտոնյաներին իր խոսքով կարող են զիջումների գնալ:

 

Նա ասել է, որ բոլորին է հայտնի, որ այսօր այս տարածաշրջանում (Ղարաբաղ - խմբ.) մենք ունենք ցանկացած հնարավորություն գործողություններ իրականացնելու համար։

 

«Դրա համար խորհրդարանը պետք է լուծարվի, իսկ ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոնից։ Միայն այդ դեպքում նրանց զիջումներ կարվեն»,-հայտարարել է Ալիևը:

 

Քաղաքականություն

Պատահարներ