Պեսկովը մեկնաբանել է ռուսների սպանության մասին` ամերիկացի սենատորի խոսքերը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերը, ով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «ռուսները մահանում են», իսկ ԱՄՆ-ն «երբեք այդքան լավ փող չի ծախսել»։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Shot Telegram ալիքը։

 

«Երկրի համար ավելի մեծ ամոթ դժվար է պատկերացնել, քան ունենալ այնպիսի սենատորներ (ինչպես Լինդսի Գրեհեմը)»,- ասել է Պեսկովը։

 

Ավելի վաղ Հարավային Կարոլինայից ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Լինդսի Գրեհեմը ռուսների մահն անվանել էր ԱՄՆ-ի «ամենահաջող» փողի վատնում: 

Քաղաքականություն

Պատահարներ