Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։ 

 

Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունը, այն է՝ անվտանգության հավաստի երաշխիքների ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

 

«Պրակտիկ առումով սա նշանակում է, որ պետք է լինի միջազգային ներգրավվածություն այդ խաղաղությունը պահպանելու և էթնիկ զտումները կանխելու համար: Այստեղ կարևոր է Նիդերլանդների կառավարության դերը։

 

Խաղաղությանը հնարավորություն տալու համար, բացի Արցախի բնակիչների երաշխավորված անվտանգությունից, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի հավատարիմ համագործակցությունը վերջնական սահմանների հաստատման, ռազմագերիների վերադարձի, փախստականների անվտանգ վերադարձի, վարչական և մշակութային ինքնավարության հարցերում։ Միանշանակ կարևոր է նաև  տարածաշրջանային  կապուղիների վերաբացումը, ինչպիսին է այժմ փակ Լաչինի միջանցքը՝ Հայաստանից Արցախ միակ մուտքի ճանապարհը»,- նշվում է հայտարարության մեջ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն