«Ադրբեջանը 7, 9, 12 օր խոցել է Ղարաբաղի հայության պաշտպանության առաջին գիծը». Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը թվիթերյան գրառում է արել և հորդորել է խուճապի չմատնվել հարավում կայծակնային արագ արդյունքների բացակայությունից, իսկ որպես օրինակ բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած մարտերը։

 

«Քաղաքացիների նյարդերը դժոխքի մեջ են, և, իհարկե, նրանց երկար ժամանակ այդպես թողնել հնարավոր չէ։ Շատ զինվորականներ խոսում են հարավում կայծակնային արագ արդյունքների բացակայության և հարձակման ժամանակ «...մեծ կորուստների» մասին: «Ամեն ինչ ձախողվեց». Ոչինչ չի ձախողվել, բացի ձեր պատրանքներից: Պուտինոիդները բավական կամքի ուժ ունեն ինը ամիս մեկ Բախմուտ վերցնելու համար։ Եվ մերոնցից շատերը սկսեցին նեղվել այն փաստից, որ առաջին օրը հնարավոր չէր անմիջապես մտնել Ղրիմ:

 

Հիշեցնեմ, որ ադրբեջանական բանակը յոթ, ինը, տասներկու օր շարունակ խոցել է Ղարաբաղի հայության պաշտպանության առաջին գիծը տարբեր հատվածներում։ Կային նաև տեղեր, որտեղ մեկ ամիս էին խփում, կային տեղեր, որտեղ այդպես էլ չեն խոցել։

 

Սա պատրաստված պաշտպանություն է: Ավիացիան աշխատում է, մեր հրետանին աշխատում է, անօդաչու թռչող սարքեր են աշխատում։ Հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և պատրաստվածության մակարդակը տվյալ իրավիճակում, տարբերակները շատ չեն:

 

1. Հակառակորդը դեռ չգիտի մեր հիմնական հարձակման ուղղությունը:

 

2. Որոշիչ նշանակություն ունի հակառակորդի կորուստների աստիճանական կուտակումը կենդանի ուժով և տեխնիկայով կոնկրետ հատվածում։ Մենք կճեղքենք ամեն ինչ, կմտնենք օպերատիվ տարածք, կհասնենք ծովերին»,- գրել է Արեստովիչը։

Քաղաքականություն