Բլինկենն ու Ստոլտենբերգը Վաշինգտոնում հանդիպել են. հայտնի է, թե ինչ են քննարկել

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Վաշինգտոնում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ 

 

Կողմերը քննարկել են հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի առաջնահերթությունները, այդ թվում՝ Ուկրաինային հետագա աջակցությունը, դաշինքի զսպման և պաշտպանական մեխանիզմների ամրապնդումը և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորությունը․ այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։

 

ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն առաջարկել է, որ Վիլնյուսում Կիևին կտրամադրվի «քաղաքական և գործնական աջակցության ուժեղ փաթեթ»։

Քաղաքականություն

Պատահարներ