«Երասխի հատվածում հեռահար կրակոցներ են եղել․ առաջխաղացում չկա». ՊՆ փոխնախարար

«Այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ որևէ զինատեսակից կրակոցներ չկան», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով Երասխի կրակոցներին։

 

Սարգսյանի խոսքով՝ հետագայում կպարզվի, թե հատկապես ում կամ ինչն են թիրախավորել ադրբեջանցիները․

 

 «Որոշակի լարվածության միտում նկատվում է։ Առաջին օրերին ադրբեջանական մամուլը և, առհասարակ, Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում․ դրանց, որպես կանոն, հաջորդում են որոշակի քայլեր»,- ասել է  նախարարի տեղակալը՝ նշելով, որ այս գործելաոճը բացասական հետևանքներ է առաջացնում ու վնասում գործընթացին։

 

Սարգսյանն ասել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Երասխի հատվածում հեռահար կրակոցներ են եղել, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։

 

Քաղաքականություն

Պատահարներ