ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդանետորդ կինը մասնակցել է 100 մետրանոց մրցավազքին՝ վիրավոր վազորդի փոխարեն

Լեհաստանում գնդանետորդ կինը վիրավոր վազորդի փոխարեն վազել է հարյուր մետր։ Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում կանանց 100մ մրցավազքի եզրափակչում մրցել է բելգիացի գունդ նետելու չեմպիոն Ժոլիեն Բումկվոն։

 

Նա կամավոր մասնակցել է մրցավազքին այն բանից հետո, երբ հիմնական վազորդը վնասվածք է ստացել հենց մեկնարկից առաջ: 

 

Գնդանետորդը մրցավազքին մասնակցել է, քանի որ բացակայությունը սպառնում էր ազգային հավաքականին որակազրկմամբ, իսկ թիմում այլ վազորդներ չկային։ 

 

Նշենք, որ Բումկովոն չի կարողացել հաղթել, սակայն նա վազել է ամբողջ տարածությունը և չի տապալել վազքին «խոչընդոտող» ոչ մի ձող: Այսպիսով նա ազգային թիմին փրկել է որակազրկումից։

 

Քաղաքականություն

Պատահարներ