Հաճախորդը դիմել է ՔԿ և հայտնել`​ «մալալետկա Աննան» հյուրանոցի կուպեում իրենից գողացել է խոշոր չափի գումար․ ԶԼՄ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երեւանում բնակվող 46-ամյա Գրիգոր Ա.-ի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 27-ին, ​ վերջինս դիմել է Շենգավիթի քննչական բաժին եւ հայտնել, որ 1 օր առաջ Բագրատունյաց 4 հասցեում գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում «մալալետկա Աննա» ներկայացած աղջիկը, օգտվելով իր անուշադրությունից, իրենից հափշտակել է խոշոր ​ չափի գումար:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի վետերանների կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ պարզվել է «մալալետկա Աննայի» ինքնությունը: Նա Երեւանի բնակիչ, 38-ամյա Ա․ Ս․- ն է:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան եւ գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է 400 հազար դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Քաղաքականություն

Պատահարներ