Թուրք սեյսմոլոգը Ստամբուլում և Մարմարայում 7 բալանոց երկրաշարժ է կանխատեսում

Սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքային խորհրդի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալյուք Էյդողանը Ստամբուլում և Մարմարայի շրջանում 7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է կանխատեսել։  Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

«Եթե խզվածքն ակտիվանա Մարմարա ծովում, հզոր երկրաշարժ տեղի կունենա»,- ասել է Էյդողանը։ 

Նրա խոսքով, մինչև 2030 թվականը նման երկրաշարժի հավանականությունը մոտ 50 տոկոս է, և ողջ Թուրքիան կզգա հնարավոր աղետի տնտեսական հետևանքները։ 

Նշվում է, որ այս եզրակացությունն արվել է այս տարածաշրջանի երկրաշարժերի 2 հազար տարվա պատմության ուսումնասիրության, ինչպես նաև երկրաֆիզիկական և սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա։ 

Ապրիլին Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50783-ի։ 

Բացի դա, Թուրքիայում երկրաշարժերից երկրի արդյունաբերական ձեռնարկություններին հասցված վնասը գնահատվել է 9 միլիարդ դոլար։ 

Քաղաքականություն

Պատահարներ