ԵՄ առաքելության դիտորդները Հայաստանում ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում

ԵՄ առաքելության դիտորդները ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում. տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-յան էջը։

Նշվում է, որ ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական միջադեպերից հետո հավաքել է ստուգված տեղեկատվություն։

«Որպես ԵՄ քաղաքացիական անզեն առաքելություն՝ մեր մանդատն է զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և միջադեպերից հետո հավաքել ստուգված տեղեկատվություն: Ինչպես, օրինակ, այս ուրբաթ՝ Երասխում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ