«Հացահատիկի գործարքի» շրջանակներում այսօր վերջին նավը լքել է Օդեսայի նավահանգիստը

«Հացահատիկի գործարքի» շրջանակներում այսօր վերջին նավը լքել է Օդեսայի նավահանգիստը: Հայտնում է Reuters-ը:

 

Գործակալությունը հայտնում է, որ թուրքական «TQ Samsun» նավը ծով է դուրս եկել այսօր առավոտյան և Նիդեռլանդներ պետք է մատակարարի 23,5 տոննա եգիպտացորեն և 15,3 տոննա ռապսայի սերմ։

 

«Հացահատիկի գործարքի» ժամկետը լրանում է վաղը, շարունակելու որոշում դեռ չկա։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին նախագահ Պուտինը հայտարարել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգումը գնալով ավելի անիմաստ է դառնում, քանի որ դա ձեռնտու չէ Ռուսաստանին, Ուկրաինային կամ առևտրականներին: Նա ասաց, որ կմտածի, թե ինչպես շարունակել այս գործարքը առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Քաղաքականություն