Իսպանական «Վալենսիան» ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին

Իսպանական «Վալենսիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և  Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: Տեղոկությունը հայտնում է ռուսական Sovsport-ը։

 

«Վալենսիան» ցանկանում է կնքել վարձակալության պայմանագիր, որը կարող է լինել երկու տարով, հետագայում 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։

 

Ավելի վաղ, ռուսական մամուլը գրել էր, որ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքված են նաեւ իսպանական «Ռեալ Սոսիեդադը» և գերմանական «Վոլֆսբուրգը»։

 

Նշենք, որ Նաիր Տիկնիզյանը մայիսին և հունիսին ճանաչվել էր «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ։

Քաղաքականություն

Պատահարներ